Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների ղեկավարները պարել են հայկական երաժշտության ներքո. Տեսանյութը լայն տարածում է ստանում համացանցում

Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների ղեկավարները պարել են հայկական երաժշտության 
ներքո. Տեսանյութը լայն տարածում է ստանում համացանցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում լայն տարածում է ստանում տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նրա կինը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանն ու նրա ամուսինը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և մյուս երկրների ներկայացուցիչները պարում հայկական երաժշտության ներքո՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից տրված պետական ընթրիքի ընթացքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լայն տարածում ստացող տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:  «Ֆեյսբուք»-ի իր էջում նմանատիպ տեսանյութ է հրապարակել նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Ադամյանը:

Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար: Հոկտեմբերի 11-ի նիստի ընթացքում ՖՄԿ գագաթնաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվեցին Հայաստանին: Հիմվեց համաժողովի բյուրոն, մասնակիցները հաստատեցին օրակարգի նախագիծն ու ծրագրավորեցին աշխատանքները: Հոկտեմբերի 12-ի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ուբազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]