Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Ջասթին Թրյուդոն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարևորագույն հարցերի շուրջ աշխատելու հնարավորություն է համարում


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կարևորում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում քննարկվող բոլոր հարցերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կանադայի վարչապետը «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել, որում ամփոփել է Երևանում մեկնարկած գագաթնաժողովի առաջին օրը:

«Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը ֆրանսախոս ժողովրդի համար կարևորագույն հարցերի շուրջ աշխատելու հնարավորություն է, և անշուշտ այն առաջնահերթությունը, որոնց շուրջ մենք աշխատում ենք այստեղ՝ Երևանում, կարևոր են ամենուր: Ահա առաջին օրվա ակնարկը»,-գրել է Ջասթին Թրյուդոն:

Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար: Հոկտեմբերի 11-ի նիստի ընթացքում ՖՄԿ գագաթնաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվեցին Հայաստանին: Հիմվեց համաժողովի բյուրոն, մասնակիցները հաստատեցին օրակարգի նախագիծն ու ծրագրավորեցին աշխատանքները:

Հոկտեմբերի 12-ի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ուբազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։

 




Այս թեմայով

... վերջին լուր "Ֆրանկոֆոնիա" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ