Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը վերսկսեց իր աշխատանքները

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը վերսկսեց իր աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը վերսկսեց իր աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 11-ին մեկնարկած գագաթնաժողովը կավարտվի այսօր` փակման նստաշրջանով:

Գագաթնաժողովի հոկտեմբերի 12-ի օրակարգով նախատեսված է Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի զեկույցը: Կկայանան հայտարարություններ, բանաձևերի և գագաթնաժողովի այլ փաստաթղթեր կընդունվեն:

Այսօր գագաթնաժողովի մասնակիցների կողմից կսահմանվի Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթնաժողովի վայրն ու ամսաթիվը:

Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում այսօր տեղի կունենա նաև Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի ընտրությունը: Այս պաշտոնի թեկնածուներն են կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Միկայել Ժանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն:

Օրն ու ամբողջ գագաթնաժողովը կամփոփվի եզրափակիչ մամուլի ասուլիսով:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին մասնակցում է 38 երկրի ղեկավար:

Հոկտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներին: Նրանք միասին լուսանկարվեցին, որից հետո հանդիսավոր բացմամբ մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահությունը Մադագասկարից 2 տարով փոխանցվեց Հայաստանին:

Գագաթաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]