Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

ՀՀ և Սենեգալի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու շահագրգռվածություն


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 11-ին հանդիպել է Սենեգալի արգործնախարար Սիդիկի Կաբայի և Աֆրիկյան ինտեգրացիայի, հայրենադարձության և ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Մբագնիկ Նդիայեի հետ, ովքեր գտնվում են Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով. «Զրուցակիցները հայտնեցին երկկողմ շահագրգռվածություն զարգացնելու երկու երկրների հարաբերությունները՝ ընդլայնելով քաղաքական երկխոսությունը, ակտիվացնելով համագործակցությունն առևտրատնտեսական, մշակույթի և կրթության բնագավառներում:

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին՝ Հայաստանի և Սենեգալի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին դրա գործունեությունը՝ որպես ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության արդյունավետ հարթակի: Նախարար Մնացականյանը կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների շարքում առանձնացրեց թվային տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության բնագավառներում համագործակցությունը, փորձի և մտքերի փոխանակման խթանումը»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ