Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Ոստիկանությունը հայտնում է Վանաձորում հրազենային վնասվածքով երեք քաղաքացու հիվանդանոց տեղափոխվելու մասին


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հիվանդանոցից ահազանգ է ստացել, որ 3 քաղաքացի հրազենային վնասվածքով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ՝ շտապ Վանաձոր է մեկնել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Արտակ Կարապետյանը:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու համար: Կատարվում է քննություն»,- հայտնեց Ջանոյանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ