Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված գալա համերգին

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ 
գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված գալա համերգին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հոկտեմբերի 11-ին  ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության հրապարակում կազմակերպված գալա համերգին: Գալա-համերգին ներկա էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ՖՄԿ գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարները, Հայաստանի բարձրագույն քաղաքական և հոգևոր ղեկավարությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ելույթներով հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ներկայացվել է հայ կոմպոզիտորական արվեստը։ Հնչել են` հատված Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիայից, «Ուզուն դարա»-ն, «Սուսերով պարը» (ջազային մշակմամբ), «Դիմակահանդեսը», հատված Ավետ Տերտերյանի թիվ 3 սիմֆոնիայից, Գրիգոր Եղիազարյանի «Ձկնորսների պարը» «Սևան» բալետից, հատված Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիայից։ Սիմֆոնիկ նվագախումբը կատարել է նաև «Քոչարի» պարեղանակը, հնչել է նաև «Դլե յամանը»՝ դուդուկահար Ջիվան Գասպարյանի կատարմամբ։ Գալա համերգի ավարտական մասը նվիրվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին է նվիրել Մակրոնի՝ «Հեղափոխություն» գրքի հայերեն թարգմանված տարբերակը: Գիրքը հրատարակվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին ընդառաջ՝ պետական աջակցությամբ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]