Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մասնակցեցին «Ազնավուր» կենտրոնի նախագծի ներկայացմանը

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մասնակցեցին «Ազնավուր» կենտրոնի 
նախագծի ներկայացմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիջիտ Մակրոնի հետ Երևանում՝ «Շառլ Ազնավուր» կեցավայրում, հոկտեմբերի 11-ին, մասնակցեցին «Ազնավուր» կենտրոնի նախագծի ներկայացման արարողությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆրանսահայ շանսոնյեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ով նաև «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիրն է, և տնօրեն Քրիստինա Սարգսյանը ներկայացրին «Ազնավուր» կենտրոնի նպատակներն ու գործունեության ուղղությունները:

Կենտրոնում գործելու է ինտերակտիվ թանգարան՝ նվիրված Շառլ Ազնավուրի կյանքին և անցած ուղուն, ինչպես նաև կդասավանդվի կինո, երաժշտություն և ֆրանսերեն։

Երկու նախագահները՝ տիկնանց և հիմնադրամի ղեկավարների հետ շրջայց կատարեցին կենտրոնի տարածքում, որն իր դռները կբացի շենքի ամբողջական վերակառուցումից հետո:

Այնուհետև նախագահներ Արմեն Սարգսյանը և էմանուել Մակրոնը հանդես եկան ելույթներով: Նախագահ Սարգսյանը նշեց, որ Ազնավուրը 100 տոկոսով ֆրանսիացի էր, 100 տոկոսով՝ հայ, և 100 տոկոսով աշխարհինն էր՝ աշխարհի քաղաքացի:

«Սիրելի Նիկոլա, իմ, տիկնոջս, ընտանիքիս և ողջ հայ ժողովրդի անունից կրկին խորին ցավակցություն եմ հայտնում այս մեծ կորստի համար: Քո հայրը՝ մեծ պոետը, ժամանակին փիլիսոփայորեն ասել է, որ կյանքը շատ պարզ է՝ կա ծնունդ, և կա մահ, ու դրանց միջև կյանքն է: Սակայն թույլ տվեք ասել, որ Ազնավուրի նման մեծ պոետի, երաժշտի, արտիստի պարագայում կա մի բան, որը վեր է այդ ամենից՝ երկրորդ կյանք մահվանից հետո: Նրա երկրորդ կյանքը սկսվեց մի քանի օր առաջ»,- ընդգծեց Սարգսյանը:

ՀՀ նախագահը շնորհակալություն հայտնեց էմանուել Մակրոնին այն ամենի համար, ինչ արել էին ինքն ու իր կինը՝ Բրիջիտն, ու Ֆրանսիայի ժողովուրդը՝ ցույց տալով Ազնավուրի հանդեպ մեծ սերն ու գնահատանքը:

«Մենք այսօր պատմական պահ ենք ապրում՝ նայելով ապագայի «Ազնավուր» կենտրոնին, Նիկոլայի ապագա տանը, Ֆրանսիայի ապագա տանը: Վստահ եմ, որ այս տունը կդառնա հիանալի կենտրոն՝ Հայաստանում ու դրա սահմաններից դուրս ֆրանսերեն խոսքը, ֆրանսիական մշակույթը տարածելու համար»,- ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը Մակրոնին առաջարկեց մեկտեղել ջանքերը և Ֆրանսիայում ու Հայաստանում բարեգործական համերգներ կազմակերպել՝ ի հիշատակ Ազնավուրի, իսկ հանգանակված գումարը ծառայեցնել «Ազնավուր» հիմնադրամի նպատակներին: 

«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Սարգսյանը հայտնվեց, որ հիմնադրամի միջոցով Ազնավուրը ցանկանում էր Ֆրանսիայի և Հայաստանի միջև կառուցել նոր կամուրջ:

«Մենք կշարունակենք այս առաքելությունն ավելի մեծ ջանքերով ու նվիրումով»,- ընդգծեց Քրիստինա Սարգսյանը:

Նիկոլա Ազնավուրն էլ իր հերթին նշեց, որ իր և հիմնադրամի ողջ թիմի համար ցավալի է ներկայացնել «Ազնավուր» կենտրոնի ծրագիրն՝ առանց հոր ներկայության:

«Ազնավուր» կենտրոնի ճարտարապետը Արիս Ադամյանն է, ով դեռ Ազնավուրի կենդանության օրոք նրա հետ քննարկել է կենտրոնի ամբողջական վերակառուցման նախագիծը:

Լուսանկարները՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]