Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի հետ

 Նախագահ Սարգսյանը հանդիպել է Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ:
Էստոնիան ՖՄԿ-ում ունի դիտորդի կարգավիճակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը ողջունել է Էստոնիայի նախագահի մասնակցությունը գագաթնաժողովին: Հանդիպմանը երկու երկրների նախագահներն անդրադարձել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես կարևորվել է զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցությունը, ինչպես նաև երիտասարդների փոխանակման ծրագրերի ակտիվացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]