Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայում անհետացած սաուդացի լրագրողին սպանել են և մարմինը մասնատել

Թուրքիայում անհետացած սաուդացի լրագրողին սպանել են և մարմինը մասնատել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացած լրագրող Ջամալ Հաշքաջիի գործով նոր մանրամասներ են ի հայտ եղել։ 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ 

Middle East Eye  կայքի լրագրող Դևիդ Հիրսթը հայտնել է, որ թուրք իրավապահները շատ լավ գիտեն լրագրողի սպանության հստակ ժամի, տեղի ու Հաշքաջիի մարմնի մնացորդների գտնվելու վայրի մասին։ 

Ըստ Դևիդ Հիրսթի գրառման՝ Հաշքաջին հյուպատոսության շենքի ներսում սպանվել է, ապա նրա մարմինը մասնատել  և դուրս են բերել հյուպատոսությունից։

Ըստ աղբյուրի՝ թուրք իրավապահներն անգամ գիտեն, թե հյուպատոսության որ սենյակում է կատարվել սպանությունը և եթե նրանց թույլ տան մտնել հյուպատոսություն, ամենը կապացուցվի։ 

Դևիդ Հիրսթը նշել է, որ այդ տեղեկություններն իրեն հայտնել է թուրք պաշտոնյաներից մեկը։

Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) դիմել էր Թուրքիային և Սաուդյան Արաբիային՝ կոչ անելով Ստամբուլում անհետացած սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի գործով անհապաղ քայլեր ձեռնարկել:

Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի դեսպան Վալիդ Աբդել Կարիմի ալ Հարիջիին  կանչել է սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման առնչությամբ:

Թուրքիայի ԱԳ նախարարը դեսպանին խնդրել էր թույլ տալ խուզարկություն իրականացնել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում:

Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանը Թուրքիայում կորած հայտնի լրագրող Ջամալ Հաշքաջիի գործի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար կանչվել էր հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարություն նաև հոկտեմբերի 4-ին:

Հաշքաջին հոկտեմբերի 2-ին այցելել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, ինչից հետո նրա մտերիմները նրա մասին լուր չունեն: 

Հաշքաջիին կանչել են հյուպատոսարան, նրա ընկերուհին սպասել է մուտքի մոտ, սակայն լրագրողն այդպես էլ դուրս չի եկել: 

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանից պնդում են, որ լրագրողը դուրս է եկել շինության տարածքից, հետո նոր կորել: 

Ջամալ Հաշքաջին The Washington Post-ի թղթակից է և համարվում է սաուդացի ամենահայտնի ընդդիմադիր լրագրողներից մեկը:

Ուշագրավ է, որ այն օրը, երբ Խաաշկղիջին մտել է հյուպատոսարան, դիվանագիտական ներկայացուցչության բոլոր թուրք աշխատակիցներին մեկօրյա արձակուրդ է տրվել:



 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]