Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորվել է Արցախի Պաշտպանության բանակի դիտակետերից մեկի շունը


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը մեկ ժամում դիպուկահար զենքերից 40-ից ավելի կրակոցներ է արձակել Արցախի Պաշտպանության բանակի առաջնագծի դիտակետերից մեկի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանը։

«Անպատասխան կրակ.....
Հզորներ, կրկնակի զգոն եղեք: Ահա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի մասին պայմանավորվածությունը…
Մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ մեր դիտակետի վրա դիպուկահար զենքերից, և կատաղությունից հողաթմբի վրա բարձրացած շան ուղղությամբ»,- նշված է Ղարամյանի գրառման մեջ:

Արշավիր Ղարամյանը գրառմանը կից լուսանկարներ է տեղադրել, որում երևում է վիրավոր շունը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ