Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

Արա Բաբլոյանն ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նեվերովի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Ազգային ժողովի նախագահը, բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ ընդգծել միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարեւորությունը:

Արա Բաբլոյանն անդրադարձել է միջազգային խորհրդարանական հարթակներում արդյունավետ համագործակցության շարունակականությանը:

Խոսելով ներհայաստանյան իրադարձություններից՝ օրենսդիր մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները որեւէ կերպ չեն ազդել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցության ու բազմադարյա բարեկամական հարաբերությունների վրա: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ ներքաղաքական հարցերի շուրջ բոլոր որոշումները պետք է կայացվեն քաղաքական քննարկումների եւ փոխհամաձայնության շրջանակում:

Սերգեյ Նեվերովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու դաշնակցային հարաբերությունները կշարունակվեն ընդլայնվել:

Նա եւս կարեւորել է հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը, համագործակցությունը ՀԱՊԿ ԽՎ եւ ԱՊՀ ՄԽՎ շրջանակում:

Զրուցակիցները քննարկել են հոկտեմբերի 29-30-ը Երեւանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերի անցկացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Արա Բաբլոյանը հյուրերին վստահեցրել է, որ Հայաստանի Ազգային ժողովը պատրաստ է բարձր մակարդակով կազմակերպել նիստերի անցկացումը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ