1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տարեսկզբից աշխարհում լրագրողների ավելի շատ սպանություններ են գրանցվել, քան ամբողջ 2017 թվականին

Տարեսկզբից աշխարհում լրագրողների ավելի շատ սպանություններ են գրանցվել, քան 
ամբողջ 2017 թվականին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի ինն ամսում աշխարհում 56 լրագրող Է սպանվել մասնագիտական գործունեության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 13-ին հայտնել են «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունում:

Այդպիսով, այս ցուցանիշն արդեն այժմ ավելի բարձր Է, քան ամբողջ 2017 թվականին, երբ 55 մարդ Էր սպանվել: Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում Է, որ 2018 թվականի սկզբից ի վեր լրագրողների զոհվելու դեպքերի կեսից ավելին գրանցվել Է զինված հակամարտությունների գոտիներում: Առավել մեծ թվով լրագրողներ են սպանվել Աֆղանստանում (13), Եմենում (5), ԱՄՆ-ում (6) եւ Մեքսիկայում (6):

«Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարի խոսքով՝ վիճակագրությունը մատնանշում Է լրագրողների պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու սուր անհրաժեշտությունը: Մասնավորապես, նա կոչ Է արել հիմնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոն, որը կզբաղվի այդ հարցերով: Դելուարը նշել Է, որ այդ նախաձեռնությունը ավելի ու ավելի շատ կառավարություններ են պաշտպանում աշխարհում, ինչպես նաեւ հարյուրից ավելի ԶԼՄ-ներ, կազմակերպություններ ու լրագրողների միություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]