1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Միկայել Ժանը, հայերին տեսնելով, ինքն իրեն է ճանաչում

Միկայել Ժանը, հայերին տեսնելով, ինքն իրեն է ճանաչում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի համար ամեն անգամ Հայաստան այցելելն իսկական հուզմունք է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Միկայել Ժանը նշել է, որ հայերին տեսնելով՝ ինքն իրեն է ճանաչում: «Հայերն ու հայիթցիները միանշանակ իրար հասկանում են: Առաջին անգամ Հայաստան  եկա 2015 թվականին: Ցեղասպանության հուշահամալիրում դեմ հանդիման հանդիպեցի ողբերգության հետ: Լինել կանադացի՝ նշանակում է լինել այն երկրներից մեկի քաղաքացին, որի խորհրդարանն առաջիններից էր, որ ընդունեց հայերի ցեղասպանությունը: Ուստի, երբ այս ծաղիկը կրում եմ կրծքիս (ցույց է տալիս կրծքին փակցրած  անմոռուկը), ես հասկանում եմ, թե դա ինչ է նշանակում»,- ասաց ՖՄԿ-ի գլխավոր քարտուղարը:

Նա հիշեց իր կյանքի պատմությունը, թե ինչպես են տատն ու մայրը ամբողջ կյանքի ընթացքում ջանքեր գործադրել սեփական իրավունքները պաշտպանելու համար: «Շատ հայիթցիներ զոհ են գնացել բռնապետական ռեժիմին, իմ ընտանիքը ևս հալածանքների է ենթարկվել: Երբ ընտանիքիս հետ փախչել եմ Հայիթիից, 10-11 տարեկան էի: Ես լավ գիտեմ ինչ է բռնաճնշումը»,- ասաց նա:

Միկայել Ժանի խոսքով՝ կին ծնվելն ու կին լինելը պայքար է, և կանայք իրենց ողջ կյանքի ընթացքում պայքար են մղում խտրականության դեմ:

ՖՄԿ գլխավոր քարտուղարը հիշում է, երբ 2015 թվականին այցելել էր Հայաստան, քաղաքական իրավիճակն այստեղ այլ էր: «2018 թվականին մենք վկա ենք  թավշյա հեղափոխությանը, որի ազդեցությունը հայերի վրա տեսնում ենք տեղում»,- նշեց  Ժանը: Նա նկատեց, որ այս անգամ առաջինն այցելել է «Թումո» կենտրոն, հանդիպել երիտասարդների հետ, ովքեր շատ լավ էին տիրապետում ֆրանսերենին: «Տեսա, թե ինչքան հպարտ են նրանք, որ հանդիսանում են թավշյա հեղափոխության սերունդ»,- հավելեց ՖՄԿ գլխավոր քարտուղարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]