Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը ստանձնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի նախագահությունը

Հայաստանը ստանձնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 
գագաթնաժողովի նախագահությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովում նախագահությունը Մադագասկարը փոխանցեց Հայաստանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում լիագումար նիստի ընթացքում նախագահությունը Հայաստանին փոխանցելու մասին հայտարարեց Մադագասկարի նախագահ Ռիվո Ռակոտովաոն:

Ընդունելով գագաթնաժողովի նախագահությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Մադագասկարի Հանրապետության պարոն Նախագահ, Ձեր կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահության իրավունքն ինձ փոխանցելն, իհարկե, հուզիչ պահ է։

Մենք լիովին գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որն այսուհետ ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը՝ գալիք երկու տարիների ընթացքում այդ նախագահությունն ապահովելու համար։

Ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի բոլոր անդամ երկրներին և կառավարություններին՝ վստահության համար։

Ցանկանում եմ նաև մեր շնորհակալությունը հայտնել և շնորհավորել Մադագասկարի Հանրապետությանը՝ Ֆրանկոֆոնիային իր կարևոր նպաստը բերելու և այն ձեռքբերումների համար, որ ունեցել եք Անտանանարիվուի գագաթնաժողովից ի վեր։

Բախվելով բազմաթիվ մարտահրավերների, որոնց  առճակատվում են մեր հասարակությունները, կարևոր է, որպեսզի մենք համախմբվենք մեր համամարդկային արժեքների շուրջ, մշտապես ապահովենք հարգանքը մեր բազմազանության հանդեպ և խթանենք փոխանակումն ու համերաշխությունը  ֆրանկոֆոն տարածքի տարբեր հատվածների միջև։ Այդ պայմաններում է, որ «Ապրել միասինը» կարող է լինել խաղաղության և բարեկեցության աղբյուր ֆրանկոֆոն տարածքում»

Հայաստանն առաջիկա երկու տարիների ընթացքում կնախագահի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի,Մխիթար Խաչատրյանի,Տաթև Դուրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]