Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Աշխարհում Apple-ի համակարգիչների վաճառքները նվազել են 11 տոկոսով. IDC


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերության արտադրության iMac սեղանի համակարգիչների եւ MacBook նոութբուքերի համաշխարհային վաճառքները 2018 թվականի երրորդ եռամսյակում 11 տոկոսով կրճատվել են անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են IDC ամերիկյան վերլուծական ընկերության հետազոտության արդյունքները: «Apple-ը երրորդ եռամսյակն ավարտել Է հինգերորդ տեղում:

Ընկերության վաճառքներն ավելի քան 11 տոկոսով նվազել են նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատությամբ»,-նշվում Է IDC-ի հաշվետվության մեջ: Ընդամենը նշված ժամանակաշրջանում ամերիկյան հսկային հաջողվել Է ամբողջ աշխարհում իրացնել 4,7 մլն iMac եւ MacBook: Ընդ որում, ինչպես հետեւում Է հետազոտությունից, Apple-ը միակ ընկերությունն Է անձնական համակարգիչ արտադրողների համաշխարհային հնգյակում, որի վաճառքների ծավալներն անցած եռամսյակի ընթացքում նվազել են 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: Apple-ի վերաբերյալ նորությունների բնագավառում մասնագիտացած 9to5mac.com պորտալն այս անկումը բացատրում Է նրանով, որ ամբողջ աշխարհում սպառողներն սպասում են ամերիկյան ընկերության անձնական համակարգիչների եւ նոութբուքերի նոր մոդելների ավանդական շնորհանդեսին, որն անցկացվելու Է հոկտեմբերի երկրորդ կեսին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ