1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վթարված «Սոյուզ ՄՍ-10»-ի անձնակազմը վայրԷջք Է կատարել Ղազախստանում

Վթարված «Սոյուզ ՄՍ-10»-ի անձնակազմը վայրԷջք Է կատարել Ղազախստանում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վթարված «Սոյուզ ՄՍ-10»-ի անձնակազմը վայրԷջք Է կատարել Ղազախստանում, ռուս տիեզերագնաց Ալեքսեյ Օվչինինը եւ ամերիկացի աստղանավորդ Նիկ Հեյգը կապի մեջ են մտել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է ՌԴ հրթիռատիեզերական ճյուղի մի աղբյուր: Գործակալության զրուցակցի տվյալներով՝ «Սոյուզ ՄՍ-10» տիեզերանավի իջեցվող ապարատը վայրԷջք Է կատարել Ղազախստանի Ժեզկազգան քաղաքից 20-25 կիլոմետր հեռավորության վրա, անձնակազմը վնասվածքներ չի ստացել: «Բուժօգնության կարիք չկա»,-ասել Է աղբյուրը: Նա հայտնել Է, որ ԱՆ-12 ինքնաթիռը վայրԷջքի վայր կհասցնի փրկարարների խմբին, կես ժամվա ընթացքում այնտեղ կլինեն ուղղաթիռները:

Ավելի վաղ Բայկոնուրի աղբյուրն «Ինտերֆաքս»-ին հայտնել Է, որ դեպի Միջազգային տիեզերակայան «Սոյուզ ՄՍ-10» տիեզերանավի արձակման ժամանակ տեղի Է ունեցել երկրորդ աստիճան շարժիչների վթարային անջատում: Նրա տվյալներով՝ վթարը տեղի Է ունեցել թռիչքի 119-րդ վայրկյանին երկրորդ աստիճանի կենտրոնական բլոկից առաջին աստիճանի կողային բլոկների անջատման պահին: Գործակալության զրուցակիցը նշել Է, որ անձնակազմը ողջ Է, նրա հետ կապ Է հաստատված: «Սոյուզ» հրթիռը Բայկոնուրից արձակվել Է հոկտեմբերի 11-ի առավոտյան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]