Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոնակոյի արքայազնը ընդգծում է ֆրանկոֆոն երկրներում կրթության կարևորությունը ծայրահեղ աղքատությունը կանխելու հարցում

Մոնակոյի արքայազնը ընդգծում է ֆրանկոֆոն երկրներում կրթության կարևորությունը 
ծայրահեղ աղքատությունը կանխելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնակոյի արքայազն Ալբերտ երկրորդը ֆրանկոֆոն երկրներում  ծայրահեղ աղքատությունը կանխելու նպատակով մեծապես կարևորում է կրթության դերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`արքայազնը նման տեսակետ հայտնեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի իր ելույթում:

«Ապրել  միասին շատ ավելի հեշտ է, երբ կիսում ենք նույն լեզուն: Մենք պարտավորվել ենք ՖՄԿ-ի մարդասիրության և խաղաղության արժեքները փոխանցել անդամ հանդիսացող երկրների բնակիչներին: Մեր կազմակերպությանը միանալ ցանկացող երկրների քանակը ապացուցում է ՖՄԿ-ի օրինակելի լինելու մասին: Պետք է ուշադիր լինենք ամենախոցելի ոլորտներից մեկի` կրթության նկատմամբ: Այս առումով շնորհակալություն եմ հայտնում Միկայել Ժանին` կատարած աշխատանքի համար: Մենք պետք է ջանք չխնայենք, որպեսզի կասեցնենք ծայրահեղ աղքատության տարածումը: Այս առումով ընդգծում եմ կրթության կարևորությունը»,-ասաց արքայազնը:

Նա վստահեցրեց` Մոնակոն  իր չափով է խթանում ՖՄԿ արժեքների խթանմանն ու տարածմանը ինտերնետի տիրույթում: Հաշվի առնելով իրենց երկրի աշխարհագրական դիրքը` նա նշեց, որ քաջատեղյակ են շրջակա միջավայրի խնդիրներին: «Հասկանում ենք, որ ծովերի և օվկիանոսների մաքրությունը կենսական նշանակություն ունի: Շնորհակալություն եմ  հայտնում օրակարգում ծովերի և օվկիանոսների մաքրության պահպանության հետ կապված կետն ընդգրկելու համար»,-նշեց Ալբերտ երկրորդը:

Նա ուրախությամբ փաստեց, որ հաջորդ տարի իրենց երկիրն է հյուրընկալելու ՖՄԿ-ն, վստահեցրեց` ջանք չեն խնայի լավագույնս ընդունելու համար: Անդրադառնալով Հայաստանին`նա շնորհակալություն հայտնեց երկրի իշխանություններին հյուրասիրության բարձր մակարդակի և կազմակերպչական աշխատանքի համար: Արքայազնը խորին հարգանք հայտնեց նաև ֆրանսերենի դեսպանի` մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Նա նշեց՝ Ազնավուրն իրենն էր համարում Ֆրանսիան և ֆրանկոֆոն մշակույթը:

Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:

Այսօրվա նիստի ընթացքում ՖՄԿ նախագահության լիազորությունները Մադագասկարից կփոխանցվեն Հայաստանին: Կհիմնվի համաժողովի բյուրոն: Մասնակիցները կհաստատեն օրակարգի նախագիծն ու կծրագրավորեն աշխատանքները: Նախատեսվում է նաև ֆրանկոֆոնիայի անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում:

Հոկտեմբերի 11-12 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ուբազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]