Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի  Եռաբլուր զինվորական պանթեոնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Արայիկ Խանդոյանը մահացել է  հոկտեմբերի 10-ին:

Նա կալանավորվել էր 2016 թվականին՝ Ոստիկանության  ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո, ապա 2018 թվականի օգոստոսի 17-ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել կալանքից: Արայիկ Խանդոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդառություն) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ