Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում

Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը 
Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ  Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո շրջել է թանգարանում և գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: «Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ: Ֆրանսիայի անունից ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր ընկան՝ «արևն առած իրենց աչքերի մեջ», նրանք, ովքեր՝ «միայն ապրել էին ուզում»: Ֆրանսիան քողազերծել է ցեղասպանությունը դեռ 1915 թվականին մտավորականների կողմից: Եվ նա ընդունել է երեխաներին և ընտանիքներին, ովքեր փախչում էին ցեղասպանությունից, և ովքեր մեր ազգն ավելի պանծացրին:

Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճշմարտության ու ճանաչման համար:

Այս տխուր խոնարհումը: Նրանց համար, ովքեր ընկան: Մեր և գալիք սերունդների համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Մակրոնի գրառման մեջ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տիկնոջ` Բրիջիը Մակրոնի հետ Երևան էր ժամանել  Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար: Հոկտեմբերի 10-ին Երևան էին ժամանել նաև Կանադայի վարչապետը, Քվեբեկ նահանգի վարչապետը: 

Ֆրանսիայի նախագահը «Ինստագրամ»-ի իր էջում լուսանկար է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]