Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի 
փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դրել և չի դնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»,- ասել է ՀՀ վարչապետը:

ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իլհամ Ալիևի հետ խոսել են ոչ թե հակամարտության կարգավորման տարբերակների, այլ խաղաղ կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորման մասին: «Անհնար է խոսել հակամարտության կարգավորման մասին, եթե չկա խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ մթնոլորտ: Մենք պայմանավորվել ենք մի քանի կետերի շուրջ, որպեսզի նվազեցնենք լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ այն հանգամանքը, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի հետ, բացահայտում է այդ երկրի իրական նպատակը, իսկ նպատակն այն է, որ Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի տարածքն առանց այնտեղ ապրող մարդկանց: «Նրանց նպատակը տարածքը մաքրելն է այնտեղ ապրող մարդկանցից»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]