Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի կողմից մարվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային

Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի կողմից  մարվեց մեկ նամականիշով 
գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից  մարվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Մեկ նամականիշով գեղաթերթիկն ունի 870 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 20 000 տպաքանակով: Նամականիշի վրա պատկերված է լեգենդար ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր, կինոդերասան, հասարակական գործիչ և Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան):

Գեղաթերթիկի վրա ներկայացված է մի հատված Երևանի Հանրապետության հրապարակում 2006-ի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած Շառլ Ազնավուրի համերգի լուսանկարից:

Նամականիշի չափսերն են` 40,0 x 40,0 մմ, գեղաթերթիկինը` 90,0 x 70,0 մմ: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակներն են Խուան Պաբլո Գեչիջյանը և Վահագն Մկրտչյանը:

Հոկտեմբերի 11-12-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:

Այսօրվա նիստի ընթացքում ՖՄԿ նախագահության լիազորությունները Մադագասկարից կփոխանցվեն Հայաստանին: Կհիմնվի համաժողովի բյուրոն: Մասնակիցները կհաստատեն օրակարգի նախագիծն ու կծրագրավորեն աշխատանքները: Նախատեսվում է նաև ֆրանկոֆոնիայի անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում:

Հոկտեմբերի 11-12 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»:

Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]