Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ատոմային Էներգետիկայում գլոբալ ներդրումները կրճատվել են 45 տոկոսով

Ատոմային Էներգետիկայում գլոբալ ներդրումները կրճատվել են 45 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային Էներգետիկայում գլոբալ ներդրումները 2017 թվականին նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել են 45 տոկոսով եւ կազմել 17 մլրդ դոլար՝ կապված, մասնավորապես, այն բանի հետ, որ աշխարհում աճում Է ատոմային Էլեկտրակայաններից հրաժարվելու միտումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը հոկտեմբերի 11-ին հայտնել Է Nikkei թերթը՝ վկայակոչելով Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալները:

Նրա հաշվարկներով՝ մոլորակի Էներգետիկական ոլորտում ներդրումների ընդհանուր ծավալը 2017 թվականին կազմել Է 1,8 տրլն դոլար՝ նախորդ տարվա համեմատությամբ կրճատվելով 2 տոկոսով: Հանքային վառելիքի օգտագործման վրա հիմնված հզորություններում կապիտալ ներդրումներն ընդհանուր առմամբ մնացել են նախկին մակարդակի վրա: Սակայն նոր ատոմակայանների շինարարության գործում կատարվող ներդրումներն աշխարհում, թերթի տվյալներով, նվազել են 70 տոկոսով: Nikkei-ը նշում Է, որ բազմաթիվ երկրներ սկսել են ատոմային Էներգետիկային անվստահությամբ վերաբերվել 2001 թվականի գարնանը ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո:

Դրանից հետո անվտանգության հարցում աճած պահանջները բերում են նաեւ ատոմային Էլեկտրակայանների կառուցման նախագծերի զգալի թանկացման, ինչը նվազեցնում Է դրանց գրավչությունը: Թերթը հիշեցնում Է, որ, մասնավորապես, Գերմանիան որոշել Է լիովին հրաժարվել ատոմակայաններից, Շվեյցարիայում հանրաքվեի արդյունքներով արգելված Է կառուցել նոր ատոմակայաններ, Ֆրանսիան մտադիր Է կրճատել իր կախվածությունը ատոմային Էներգետիկայից: Համանման գործընթացներ են տեղի ունենում նաեւ Ասիայում. Թայվանը, օրինակ, մինչեւ 2025 թվականը մտադիր Է հրաժարվել ատոմային Էլեկտրակայաններից, դրանց օգտագործման լուրջ սահմանափակումներ են մտցվում Հարավային Կորեայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]