Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԽԽՎ-ն ընդունել է չճանաչված պետություններում մարդու իրավունքների մշտադիտարկման բանաձևը. դեմ է եղել միայն ադրբեջանական պատվիրակությունը

ԵԽԽՎ-ն ընդունել է չճանաչված պետություններում մարդու իրավունքների 
մշտադիտարկման բանաձևը. դեմ է եղել միայն ադրբեջանական պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 39 կողմ և 7 դեմ ձայներով ընդունել է գերմանացի սոցիալիստ Ֆրանկ Շվաբեի հեղինակած բանաձևը, որը վերաբերում է չճանաչված պետություններում, կամ այսպես կոչված, «գորշ գոտիներում» մարդու իրավունքների մշտադիտարկմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը: 

«Տևական, համակարգված ու թիմային աշխատանքի արդյունքում հաջողվեց ոչ միայն չեզոքացնել ի սկզբանե զեկույցի նախագծում առկա խնդրահարույց ձևակերպումները, որոնք վերաբերում էին ՀՀ-ին ու Արցախին, այլև հասնել նրան, որ ընդունված բանաձևում, ըստ էության, արձանագրվեց, որ վեհաժողովը ողջունում է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը համագործակցելու ԵԽ-ի և ՄԱԿ-ի համապատասխան մարմինների հետ` մշտադիտարկման առարկա դարձնելու մարդու իրավունքների իրավիճակն Արցախում:

Բանաձևի քվեարկության արդյունքները առավել քան խոսուն են. բանաձևին դեմ քվեարկեց միայն ադրբեջանական պատվիրակությունը, կրկին իրեն հակադրելով Վեհաժողովին և սրելով իր մեկուսացվածությունը ԵԽԽՎ-ում»,- գրել է պատգամավորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]