Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՖՄԿ-ն եւ ՄԱԿ-ն Երևանում ստորագրել են բախումներով պայմանավորված սեռական բռնությունների դեմ պայքարի շրջանակային համաձայնագիր

ՖՄԿ-ն եւ ՄԱԿ-ն Երևանում ստորագրել են բախումներով պայմանավորված սեռական բռնությունների դեմ պայքարի շրջանակային համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում կայացող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումների շրջանակում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Պրամիլա Պատտեն ստորագրել են շրջանակային համաձայնագիր հակամարտությունների շրջանում սեռական ոտնձգությունների խնդրի մասին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մամուլի ծառայությունից»

«Պետք է կանխել եւ պայքարել սեռական ոտնձգությունների դեմ՝ օգտագործվող որպես պատերազմական զենք կամ ահաբեկչական տեխնիկա։ Այս նոր համագործակցությունը կհանգեցնի համատեղ գործողությունների, որոնք կնպաստեն տեղեկատվության տարածմանը եւ տեխնիկական օգնությանը ֆրանսալեզու տարածքում, ինչպես նաեւ հակամարտություններով պայմանավորված սեռական ոտնձգությունների կանխմանը։

Այն առաջնահերթ ուշադրություն կդարձնի հակամարտության կողմերի մեջ երկխոսության ստեղծմանըսեռական բռնություններից անպատիժ մնալու դեմ պայքարին, եւ տուժածների արդյունավետ հասանելիություն դեպի արդարադատություն եւ միջհատվածային ծառայություններ։ Այդ համագործակցությունը թույլ կտա նաեւ բարելավել պետական օրենսդրական շրջանակը՝ սեռական բռնությունների հիմքում ընկած արմատական պատճառների վերացմամբ, այդ թվում եւ կանանց եւ աղջիկների նկատմամբ խտրականությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Ուրախ եմ, որ կարողացանք որոշել ու միավորել մեր ուժերը այդ սարսափելի չարիքի դեմ պայքարում, որ մեծ խոչընդոտ է խաղաղության եւ զարգացման ճանապարհին։ Միայն մեր ուժերը միացնելով կարող ենք հասնել այդ հանցագործության վերացմանը, որ, թերևս, բավականին հին է, բայց ամենաանպատիժը»,- ասել է հատուկ ներկայացուցիչ Պետտենը։ «Հարկ է նաեւ պայքարել կանանց, աղջիկների նկատմամբ խտրականության դեմ՝ որպես այդ հանցագործության անտեսանելի գործոն»,- ավելացրել է նա։

«Հակամարտություններով պայմանավորված սեռական բռնությունների վերացումը Ֆրանկոֆոնիայի առանցքային նպատակներից է»,-  իր հերթին ավելացրել է ՖՄԿ-ի գլխավոր քարտուղար Միկաել Ժանը։  «Այս համաձայնագիրը Ֆրանկոֆոնիայի անկոտրում կամքի վկայությունն է կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարության հաստատման ճանապարհին իրական աշխարհում եւ խաղաղ ժամանակ, եւ կոնֆլիկտի օրերին։ Հակամարտությունների ժամանակ սեռական բռնությունը մարդկության դեմ հանցագործություն է, որ Ֆրանկոֆոնիան չի կարող հանդուրժել։ Այս համաձայնագիրը եւս մեկ ապացույցն է այն ռազմավարության, որ որդեգրել է Ֆրանկոֆոնիան տղաների եւ աղջիկների միջեւ հավասարություն հաստատելու համար, կանանց եւ տղամարդկանց իրավունքների եւ հնարավորությունների հաստատման գործում այստեղ՝ Երեւանում», ընդգծել է նա։

Համաձայնագիրը ստորագրող երկու կողմերը կոչ են արել ֆրանսալեզու երկրների առաջնորդներին եւ  քաղաքացիական հասարակությանը հանրայնորեն  դատապարտել  սեռական բռնությունը՝ պայմանավորված հակամարտությամբ, եւ մշակել ավելի գործուն մարտավարություն՝ այդ չարիքի դեմ պայքարում, որ կործանում է հասարակություններ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]