Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժանացավ հայկական «Ալիանս Ֆրանսեզ»-ի 2018 թվականի լավագույն ուսանողի դիպլոմին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժանացավ հայկական «Ալիանս Ֆրանսեզ»-ի 2018 
թվականի լավագույն ուսանողի դիպլոմին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Ալիանս Ֆրանսեզ»-ի 2018 թվականի լավագույն ուսանողի դիպլոմին արժանացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այն վարչապետին Երևանի Ազատության հրապարակում, Հայաստանում «Ալիանս Ֆրանսեզ»-ի գործունեության 15-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հանձնեց Հայաստանում «Ալիանս Ֆրանսեզ»-ի խորհրդի նախագահ Հակոբ Անդրեասյանը:

«Ուրախ եմ, որ իմ՝ ֆրանսերեն սովորելու գործընթացն այսպիսի ուշադրություն է գրավում, և դա մեծ պատասխանատվություն է ինձ համար: Հույս ունեմ, որ Հայաստանում մարդիկ կսովորեն մի քանի օտար լեզուներ, այդ թվում՝ ֆրանսերեն: Գիտեք, որ իմ ժուռնալիստիկայի դիպլոմը չեմ կարողացել ունենալ ներքաղաքական պատճառներով, և ուրախ եմ, որ այս դիպլոմը կարողացա ունենալ միջազգային քաղաքական պատճառներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց վարչապետ Փաշինյանը:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը, ով բարձր գնահատեց հայկական «Ալիանս Ֆրանսեզ»-ի գործունեությունը՝ մեր երկրում ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի տարածման գործում: Այնուհետև դիպլոմներ են հանձնվել «Ալիանս Ֆրանսեզ»-ի այս տարվա լավագույն աշակերտներին: 

Այնուհետև կառավարության ղեկավարը շրջայց է կատարել Ֆրանկոֆոնիայի ավանի ազգային տաղավարներով, ծանոթացել ֆրանկոֆոն երկրների ազգային մշակույթին և ավանդույթներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]