Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լուի Պուզանը Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումում հայտարարեց համացանցի ժամանակակից խնդիրները լուծելու նոր համակարգի մասին

Լուի Պուզանը Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումում հայտարարեց համացանցի 
ժամանակակից խնդիրները լուծելու նոր համակարգի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ստեղծվող «Ռինա» կոչվող համակարգը լուծում է տալու համացանցի ժամանակակից խնդիրներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական ֆորումի ընթացքում նշեց ֆրանսիացի գյուտարար, CYCLADES ցանցի հիմնադիրներից Լուի Պուզանը:

«Դուք իմացաք, թե ինչպես ենք մենք նախաձեռնել ինտերնետի ստեղծումը, որից անցել է շուրջ 50 տարի: Մենք հասել ենք մի կետի, որտեղ ինտերնետն այլևս առաջ գնալու տեղ չունի: Եվ հետո ի՞նչ պիտի անենք: Կան մարդիկ, ովքեր մտածում են այս հարցի շուրջ: ԱՄՆ-ից մեկը նոր համակարգ է մտածել: Այն ունի բավականին եզակի նշանակություն: Մենք այդ նոր համակարգ ունենալուն շատ մոտ ենք լինելու»,- հայտարարեց Պուզանը:

Ֆորումից հետո ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը մանրամասնեց՝ Պուզանը հայտարարեց նոր համացանցի ստեղծման մասին, որը կոչվում է «Ռինա», սրանով փորձելու են լուծում տալ համացանցի ժամանակակից խնդիրներին։ «Ինտերնետում ինֆորմացիան շերտավոր է և այսօր խնդիր ունենք ինֆորմացիան տեղավորելու, նաեւ ապահովելու այդ ինֆորմացիայի անվտանգությունը։ Իրենց համակարգը լուծում է այդ խնդիրը՝ հորիզոնական դարձնելով այդ ինֆորմացիան։ Սա իսկապես գլոբալ կարևորության նորություն է, որը դեռ ճանապարհ պետք է անցնի, այսինքն՝ գաղափարը եւ հիմքը կա, պետք է զարգացնել դա»- ասաց Ադամյանը:

Նա նշեց՝ ժամանակին նույն կերպ Պուզանը ինտերնետն է ստեղծել: «Ծրագիրը սկսելու ենք զարգացնել Հայաստանում եւ դառնալու ենք նոր ինտերնետի՝ «Ռինա Հայաստանի» զարգացման կենտրոնը»,- եզրափակեց փոխնախարարը:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում «Թումո»-ում մեկնարկել էր տնտեսական ֆորումը: Հոկտեմբերի 10-ի այս միջոցառումն առաջինն էր Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովների պատմության մեջ: Այն անցկացվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո:2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ուղղությունը՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ռազմավարությունը: Ռազմավարության նպատակն է «ուժեղացնել ֆրանկոֆոն տնտեսական գոտին՝ դիմագրավելով տնտեսական, սոցիալական, էներգետիկ եւ բնապահպանական մարտահրավերների հանգեցնող խնդիրներին, ինչպես նաեւ հակազդել գլոբալ տնտեսական եւ ֆինանսական համակարգերում աճող անհամաչափություններին»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]