1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ալտահար Յուրի Բաշմետը ելույթ կունենա երևանյան բեմում

Ալտահար Յուրի Բաշմետը ելույթ կունենա երևանյան բեմում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում մեկ համերգային ծրագրով հանդես կգա հանրահայտ  ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետը: Նա ելույթ կունենա «Մոսկվայի մենակատարներ»  կամերային նվագախմբի նվագակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  համերգը կանցկացվի հոկտեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Բաշմետը ալտ երաժշտական գործիքին նոր շունչ է տվել  և դարձել ներշնչանքի աղբյուր ժամանակակից կոմպոզիտորների համար, որոնք շուրջ վեց տասնյակ կոնցերտ են գրել՝ դրանք նվիրելով Բաշմետին: Երաժիշտը Մոսկվայի «Դեկտեմբերյան գիշերներ» փառատոնի ղեկավարն է, «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, ինչպես նաև «Մոսկվայի մենակատարներ» նվագախմբի հիմնադիրն ու տնօրենը, որի հետ նա հանդես է գալիս դիրիժորի և մենակատարի դերերում։

Յուրի Բաշմետը ծնվել է 1953 թվականին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում: Երաժիշտն իր մանկությունն անցկացրել է Ուկրաինայի Լվով քաղաքում՝ նախքան Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանելը: Բաշմետի միջազգային ճանաչումը սկսվեց 1976 թվականից, երբ հաղթեց Մյունխենի ալտի միջազգային մրցույթում։

Այս կարևոր իրադարձությունից հետո նա հանդես է եկել աշխարհի խոշորագույն նվագախմբերի հետ, որոնց թվում են Բեռլինի և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Թագավորական Կոնսերտգեբաու նվագախումբը, Բոստոնի, Չիկագոյի և Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբերը, Նյու Յորքի ֆիլհարմոնիկը, ինչպես նաև Լոնդոնի ֆիլհարմոնիկ և սիմֆոնիկ նվագախմբերը։

Կամերային երաժշտության ասպարեզում Բաշմետի ամենամտերիմ գործընկերներն են եղել Սվյատոսլավ Ռիխտերը, Գիդոն Կրեմերը, Մստիսլավ Ռոստրապովիչը, Մարթա Արգերիխը, Մաքսիմ Վենգերովը, Նատալիա Գուտմանը, Ջեսսի Նորմանը, Ժան Իվ Տիբոդեն, Անե-Սոֆի Մութերը, Լին Հարելը։ Բաշմետը ձայնագրել է նշանակալից ձայնասկավառակներ` «Deutsche Grammophon»-ի համար, որոնք արժանացել են «Diapason d’Or» և «Գրեմմի» մրցանակների։

Բաշմետը հիմնադրել և ղեկավարել է մի շարք անվանի փառատոններ, որոնց թվին են պատկանում Սոչիում տեղի ունեցող «Արվեստների ձմեռային փառատոն»-ը (Ռուսաստան), «Պրոսեկոյի Պողոտա» փառատոնը (Իտալիա), «Էլբա՝ Եվրոպայի երաժշտական կղզի» փառատոնը (Իտալիա):  Բաշմետը հիմնել և ղեկավարել է Համառուսական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը և ԱՊՀ երկրների երիտասարդական երաժշտական ակադեմիան։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]