Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքական են հրավիրվել 24 ֆուտբոլիստներ


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Մ21 տարեկանների սկսել է նախապատրաստվել Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս հայտնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 16-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը՝ հյուրընկալվելով Սերբիայի հավաքականին: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ մեր թիմը հոկտեմբերի 11-ից 14-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Միայն այս խաղի համար Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Բարսեղյանը, ով այս խաղից հետո կշարունակի գլխավորել Հայաստանի Մ-17 հավաքականը: Կարեն Բարսեղյանի օգնականներն են Սերգեյ Էրզրումյանը, Վահե Գևորգյանը և Գուրգեն Հակոբյանը: Հայաստանի Մ-21 հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ                   

Սևակ Ասլանյան, «Փյունիկ»

Նիկոլաոս Մելիքյան, «Արարատ Արմենիա»

Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»                                                     

Պաշտպաններ                            

Նարեկ Պետրոսյան, «Բանանց»

Դավիթ Տերտերյան, «Գանձասար-Կապան»

Հայկ Սարգսյան, «Գանձասար-Կապան» 

Ալիկ Օգանեսյան, «Գանձասար-Կապան»

Ռոբերտ Հակոբյան, «Փյունիկ» 

Ժիրայր Մարգարյան, «Շիրակ»

Հովհաննես Նազարյան, «Արցախ»

Ալբերտ Խաչումյան, «Արարատ Արմենիա»

Արման Մկրտչյան, «Լոռի»                                                     

Կիսապաշտպաններ                 

Արթուր Նադիրյան, «Փյունիկ»

Վահագն Հայրապետյան, «Փյունիկ»

Ալիկ Առաքելյան, «Փյունիկ»

Հակոբ Հակոբյան, «Բանանց»

Կարեն Մելքոնյան, «Բանանց»

Հովհաննես Պողոսյան «Արցախ»

էմիլ Եղիազարյան, «Արցախ»

Արմեն Նահապետյան, «Արարատ Արմենիա»

Հովհաննես Հարությունյան, «Զեմպլին Միխալովիցե» (Սլովակիա)

Հարձակվողներ                          

Գրիգոր Աղեկյան, «Արցախ»

Ռոբերտ Մինասյան, «Փյունիկ»

Էրիկ Պետրոսյան «Բանանց»

Լուսանկարը՝ Armsport




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ