Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար 
Վահե Էնֆիաջյանին
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակելով խորհրդակցությունները Ազգային ժողովի խմբակցությունների հետ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Ծառուկյան» խմբակցության անունից ընդունել է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղարը կարեւորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ստորագրված հուշագրում ամրագրված սկզբունքները եւ նշել, որ խմբակցությունը համոզված է, որ բոլոր գործընթացները պետք է լինեն օրինականության շրջանակում, հավասարակշիռ ու տրամաբանված:
 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]