Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտվածների միջև տեղի է ունեցել շախմատի մրցաշար

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտվածների միջև տեղի է ունեցել շախմատի մրցաշար
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ շախմատի մրցաշար ցմահ ազատազրկման դատապարտվածների միջև: Մրցաշարին մասնակցում էր 20 դատապարտյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, առաջին երեք տեղերը համապատասխանաբար գրավեցին դատապարտյալներ Մ. Ենոքյանը, Հ. Խաչատրյանը, Ա. Կոստանյանը: Հաղթողները հիմնարկի վարչակազմի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով:

Նման միջոցառումների կազմակերպումը միտված է բարելավելու ցմահ դատապարտյալների զբաղվածությունը, միջանձնային հարաբերությունները, ինչպես նաև բարձր պահելու առողջ մրցակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]