Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում պատրաստված գործվածքը գույնը եւ նախշը փոխում Է սմարթֆոնից տրվող հրամանով

ԱՄՆ-ում պատրաստված գործվածքը գույնը եւ նախշը փոխում Է սմարթֆոնից տրվող հրամանով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները մշակել են մի գործվածք, որը կարող Է գույնը եւ նախշը փոխել սմարթֆոնի տիրոջ կողմից հատուկ հավելվածի օգտագործմամբ: Ինչպես հայտնել Է CNBC հեռուստաալիքը, գյուտը կարող Է կիրառվել նաեւ ռազմական բնագավառում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նորույթի հեղինակները մի խումբ հետազոտողներ են Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի օպտիկայի եւ ֆոտոԷլեկտրոնիկայի քոլեջից:

Նրանք գյուտի մի քանի նախատիպեր են պատրաստել կանանց պայուսակների եւ ուսապայուսակների տեսքով: Այդ ապրանքների գույնը եւ նախշը փոխվում Է սմարթֆոնում ներսարված կոճակը սեղմելիս կամ հավելվածի օգնությամբ: Ինչպես պարզաբանել Է հեռուստաալիքը, այդ հատկությունը ձեռք Է բերվում գործվածքի թելի մեջ տեղակայված շատ բարակ մետաղյա լարերի հաշվին:

Դրանց հոսանքի հաղորդումը ապահովում Է ոչ մեծ կուտակիչը, որն անհրաժեշտության դեպքում կարելի Է լիցքավորել: Հոսանքից փոքր-ինչ տաքացած լարերը փոխում են գործվածքի ներկանյութերի գույնը: Ապագայում գործվածքը, որը կարող Է փոխել գույնը, ջերմաստիճանը եւ խտությունը, կարող Է կիրառվել բժշկության մեջ եւ զինված ուժերի հանդերձման համար: Գիտնականներն ակնկալում են նման ապրանքների առաջին խմբաքանակը շուկա հանել մեկ տարուց հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]