Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Tetraflute» ֆլեյտայի քառյակն իր մենահամերգը նվիրեց Շառլ Ազնավուրի հիշատակին

«Tetraflute» ֆլեյտայի քառյակն իր մենահամերգը նվիրեց Շառլ Ազնավուրի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Tetraflute» ֆլեյտայի քառյակը Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում անցկացվող մենահամերգի իր կատարումները նվիրեց մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին: Քառյակը ներկայացրեց ֆրանսիացի դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համերգը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում:

«Հնչեցնելու ենք ամբողջությամբ ֆրանսիական ծրագիր: Կցանկանայինք նաև Ազնավուրի գործերից մեկը նվագել, բայց, քանի  որ ծրագիրը վաղուց էր մշակված, չհասցրեցինք  նոր գործ ներառել: Ամեն դեպքում, հայկական ոգով և ֆրանսիական շնչով ենք տոգորված»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց խմբի անդամ Լիլիթ Մանարյանը:

Նա հավելեց, որ կատարելու են Կարամոյի, Բոամորտիեյի,  պարսկական ծագմամբ ֆրանսիացի ժամանակակից ստեղծագործող Շահրուդիի,  Կաստերեդեի և այլ կոմպոզիտորների գործեր:

Լիլիթ Մանարյանը  նշեց, որ իրեց հաջորդ համերգին նվագացանկում ավելի հայտնի  ստեղծագործություններ կներառեն:

Ժողովրդական արվեստի կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը հաջողություն մաղթեց քառյակին՝ կարևորելով և’ ֆրանսիական գրականության, և’ ֆրանսիական երաժշտության   բարերար ազդեցությունը հայկական մշակույթի վրա:

Հայաստանում ներկայումս գործող միակ ֆլեյտային քառյակի կազմում են Մեսրոպ Կարինյանը, Արտաշես Գրիգորյանը, Լիլիթ Մանարյանը և Սաթենիկ Սարգսյանը, որը հարգելի պատճառով չկարողացավ մասնակցել համերգին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]