Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Մարդն ունակ է ճանաչել մինչեւ 5 հազար անծանոթ դեմք. բրիտանացի գիտնականներ


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յորքի համալսարանի գիտնականներն իրենց կատարած հետազոտության հիման վրա հանգել են այն եզրակացության, որ մարդը միջին հաշվով ունակ Է իր հիշողության մեջ պահել մինչեւ 5 հազար դեմք: Այդ թվի մեջ մտել են այն մարդկանց կերպարները, որոնց կարելի Է հանդիպել հասարակական տրանսպորտում, փողոցում, հեռուստահաղորդումների ժամանակ, սմարթֆոններում, թերթերում, հանդեսներում եւ գովազդային վահանակներին, նշված Է հետազոտության մեջ, որը հրապարակվել Է բրիտանական Prоceedings of the Royal Society մասնագիտացված հանդեսի վերջին թողարկման մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առօրյա կյանքում մենք ունենք ազգականներին, ընկերներին, ծառայակիցներին, շոու-բիզնեսի աստղերին եւ բազմաթիվ այլ մարդկանց հեշտությամբ նույնականացնելու ունակություններ մեզ հայտնի այս կամ այն պատճառներով,- նշում Է համալսարանի հոգեբանության ֆակուլտետի գիտական աշխատակից, ծրագրի ղեկավար Ռոբ Ջենիքսը:- Բայց դժվար Է հավատալ, թե մարդն իր ենթագիտակցության մեջ որքան շատ Է նույնականացնում անծանոթ դեմքեր, որոնք ավելի վաղ իրոք չեն հանդիպել, իսկ նրանք կարող են լինել հարյուրավորներ ու հարյուրավորներ», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ