Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խնդիր դրված չէ, որ կառավարման մեջ ներգրվված լինեն միայն կուսակցական կադրեր.Նիկոլ Փաշինյան

Խնդիր դրված չէ, որ կառավարման մեջ ներգրվված լինեն միայն կուսակցական 
կադրեր.Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևում է իր և կառավարության հասցեին հնչող քննադատություններին: Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Ես ուշադիր հետևում եմ մեր հասցեին հնչող բոլոր քննադատություններին, դրանք ի գիտություն եմ ընդունում: Կարևոր եմ համարում դրանք, բայց ուզում եմ մի բան ասել. բացառվում է, որ որևէ մեկը ինձ, կառավարությանն ավելի կոշտ քննադատության ենթարկի, քան ես ինքս դա կարող եմ անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով կադրային քաղաքականության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բացարձակ խնդիր դրված չէ, որ կառավարման մեջ ներգրվված լինեն միայն կուսակցական կադրերը: «Ընդհակառակը, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, խորհրդարանական ուժերի բաշխվածությունը հաշվի առնելով՝ ընդհանուր առմամբ կուսակցական սկզբունքը առաջանային չի լինելու»,-հավելեց վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]