1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Յոկո Օնոն թողարկել Է Ջոն Լենոնի Imagine երգի քավեր-տարբերակը

Յոկո Օնոն թողարկել Է Ջոն Լենոնի Imagine երգի քավեր-տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Beatles խմբի ղեկավար Ջոն Լենոնի այրին՝ ճապոնացի նկարչուհի եւ երգչուհի Յոկո Օնոն, թողարկել Է իր հանգուցյալ ամուսնու Imagine («Պատկերացրու», 1971 թ.) երգի քավեր-տարբերակը, ինչը համընկել Է Լենոնի՝ հոկտեմբերի 9-ին նշվող ծննդյան օրվան: Այդ մասին հոկտեմբերի 9-ին հեռուստառադոհաղորդումների BBC կորպորացիային տված հարցազրույցում հայտնել Է 85-ամյա Օնոն, ով շուտով կթողարկի իր նոր ալբոմը, որն ավարտվում Է այս կոմպոզիցիայով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Imagine-ը միակ երգն Էր, որն իմ մեջ ուժեղ ապրումներ Է առաջացրել, որովհետեւ աշխարհի բոլոր մարդիկ գիտեն այն եւ ինձ կարող են քննադատության ենթարկել: Բայց ես կարծում Էի, որ շատ կարեւոր Է դա անել, եւ որ իմ նյարդայնությունը երկրորդական նշանակություն ունի»,-նշել Է Օնոն, որին անցյալ տարի ճանաչել են Imagine-ի համահեղինակ:

«Երբ մենք ավարտեցինք այս երգի ստեղծումը, պարզապես նայեցինք միմյանց եւ ասացինք. «Մի՞թե մենք դա արեցինք»,- պատմել Է Յոկոն արդեն 47-ամյա վաղեմություն ունեցող իրադարձությունների մասին: Նա ենթադրել Է, որ Լենոնն ինքը հավանաբար հավանություն կտար իր ներկայիս քավեր-տարբերակին: «Ջոնը եւ ես միասին շատ բան ենք ստեղծել, եւ նա ուրախ կլիներ, որ ես դա արել եմ»,-հայտարարել Է Յոկո Օնոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]