Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բրիտանական ոստիկանությունը նախազգուշացրել Է թագավորությունում ահաբեկչության աճող սպառնալիքի մասին

Բրիտանական ոստիկանությունը նախազգուշացրել Է թագավորությունում ահաբեկչության աճող սպառնալիքի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հանդես Է եկել թագավորությունում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման այն հանցակիցների կողմից ահաբեկչական գործողությունների աճող հավանականության մասին նախազգուշացմամբ, որոնց արգելվել Էր մեկնել արտասահման: Հոկտեմբերի 10-ին այս մասին հայտնել Է The Independent թերթը՝ վկայակոչելով Սքոթլանդ Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Նիլ Բասուին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թագավորության անվտանգության ուժերն ավելի վաղ կարծում Էին, թե գլխավոր սպառնալիքը ծագում Է արտասահմանից վերադարձող զինյալներից: Սակայն այժմ, ինչպես նշել Է Բասուն, պարզվել Է, որ այն ստեղծում են ահաբեկիչների հանցակիցները, որոնց «արգելել են մեկնել արտասահման», մասնավորապես Սիրիա: «Նրանցից շատերը դասվում են այն սերնդի ներկայացուցիչների թվին, որոնք իրենց «զրկյալ» (օրինական իրավունքներից զուրկ) են զգում՝ հաճախ մեկուսացման մեջ հայտնված փոքրամասնություններից»,- տեղեկացրել Է հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավարը:

Միացյալ Թագավորությունում այս պահին ահաբեկչական սպառնալիքի մակարդակը հատուկ ծառայությունների կողմից բնորոշվում Է որպես «լուրջ»: Դա չորրորդն Է գոյություն ունեցող հինգ մակարդակներից, որից ավելի բարձրը «կրիտիկականն» Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]