Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շարմազանովն անընդունելի է համարում Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը

Շարմազանովն անընդունելի է համարում Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից տնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական նախադրյալները բաց սահմաններն են, ռեսուրսների ազատ տեղաշարժը, մրցակցության հավասար պայմանները: Ւնչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ելույթ ունենալով Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում:

«Այս առումով շրջափակումը և փակ սահմանները անբնական և անընդունելի խոչընդոտներ են երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցության ճանապարհին: Ցավոք, Թուրքիան՝ երկիրը, որը կազմակերպել է նման կարևոր և ներկայացուցչական միջոցառում, 1993 թվականից միակողմանի փակել է իր սահմանները Հայաստանի հետ»,- ասել է Շարմազանովը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանը նույնիսկ կողմ է հանդես  եկել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանն առանց նախապայմանների: «Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն անընդունելի է»,- ընդգծել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]