1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լյուքսեմբուրգի հյուպատոսարանը խորացված ուսուցման ֆրանսերեն 35 դասագիրք նվիրաբերեց Միսակ Մանուշյանի անվան դպրոցին

Լյուքսեմբուրգի հյուպատոսարանը խորացված ուսուցման ֆրանսերեն 35 դասագիրք 
նվիրաբերեց Միսակ Մանուշյանի անվան դպրոցին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դպրոցներում ֆրանսերեն լեզվի դասավանդման մակարդակը բարելավելու նպատակով Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոսի գրասենյակը Երևանի Միսակ Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցին նվիրաբերեց  ֆրանսերեն դասագրքեր 2-րդ և 3-րդ դասարանների աշակերտների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքերը 35-ն են, մեկ դասարանի թվաքանակով սույն ուսումնական տարվա համար:

Դպրոցի սաներն՝ ի նշան երախտագիտության, Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի պատվիրակության համար կազմակերպել էին միջոցառում: Ներկա էր նաև պատվիրակության ղեկավար Պեգգի Ֆրանտզենը:

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատվո հյուպատոս Սուրեն Զոհրաբյանն ընդգծեց, որ տպավորված է աշակերտների ֆրանսերենի լավ իմացությամբ:

«Ֆրանսերենի լավ իմացությունը ձեզ ավելի մրցունակ կդարձնի ցանկացած ոլորտում»,- դիմելով աշակերտներին՝ ասաց Զոհրաբյանը:  

Պեգգի Ֆրանտզենն իր գոհունակությունը հայտնեց Սուրեն Զոհրաբյանի կատարած աշխատանքի վերաբերյալ, որ նա անում է Հայաստանում Լյուքսեմբուրգի համար:

«Ես եկել եմ Լյուքսեմբուրգից, որպեսզի մասնակցեմ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Լինելով փոքր երկիր՝ մենք միշտ ջատագով ենք եղել ցանկացած բացահայտման, նոր միջազգային կազմակերպության ստեղծման համար և ցանկանում ենք մեր դերն ունենալ այդ գործում: Շնորհավորում եմ Հայաստանին, որ միացել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպությանը»,- ընդգծեց Ֆրանտզենը:

Դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցում խորացված ֆրանսերենի ուսուցում եղել է դեռևս 1960-ական թվականներից, սակայն 1990-ականներին դադարեցվել է:

«2012 թվականից կրկին վերսկսել ենք դասերը: Այս տարիների ընթացքում երեխաների հետաքրքրվածությունը լեզվի նկատմամբ ավելի է մեծացել: Լյուքսեմբուրգի հյուպատոսարանը մեր դպրոցին այսօր նվիրաբերեց մոտ 35 գիրք, որոնք նախատեսված են հենց ֆրանսերենի խորացված ուսուցման համար և բերվում են Ֆրանսիայից»,- Արիստակեսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]