1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գիտնականները պատմել են, թե ինչպես կարելի Է ազատվել շաքարախտից առանց դեղորայքի

Գիտնականները պատմել են, թե ինչպես կարելի Է ազատվել շաքարախտից առանց դեղորայքի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի բժիշկները հավաքել են այն բանի բազմաթիվ վկայություններ, որ քաղցաբուժությունն իրոք օգնում Է ազատվելու երկրորդ տիպի շաքարախտից եւ վերականգնելու ինսուլինային համակարգի բնականոն աշխատանքը: Նրանց հետեւությունները ներկայացված են BMJ Case Reports հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք երբեք չենք լսել, որ բուժող բժիշկները լրջորեն փորձեին օգտագործել քաղցաբուժությունը շաքարախտի դեպքում: Մինչդեռ մեր փորձերը ցույց են տալիս, որ սննդից պարբերաբար հրաժարվելը գործողությունների միանգամայն արդյունավետ եւ նույնիսկ ցանկալի ռազմավարություն Է, որը թույլ Է տալիս ազատվել ինսուլինի եւ դեղորայքի ընդունումից»,- գրում են Սուլեյման Ֆուրմլին Տորոնտոյի (Կանադա) համալսարանից եւ նրա գործընկերները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրությամբ՝ այժմ աշխարհում կա շաքարային դիաբետով 347 միլիոն հիվանդ, ընդ որում 10 շաքարախտավորներից մոտավորապես յուրաքանչյուր 9-ը տառապում Է երկրորդ տիպի շաքարախտով, որն առաջանում Է ինսուլինի նկատմամբ օրգանիզմի անընկալունության աճի հետեւանքով:

Ինչպես ընդգծում են բժիշկները, իրենց հավաքած տվյալները միայն նշում են նման բուժման հնարավոր արդյունավետությունը, բայց չեն ապացուցում, որ այն իրոք գործում Է բոլոր դեպքերում: Ֆուրմլին եւ նրա գործընկերները հուսով են, որ իրենց հաջողությունը մյուս գիտնականներին կդրդի սկսելու «լուրջ» կլինիկական փորձարկումներ՝ մեծ թվով կամավորների մասնակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]