Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան նշանակել Է ինքնասպանությունների կանխման՝ աշխարհում առաջին նախարարին. The Guardian

Մեծ Բրիտանիան նշանակել Է ինքնասպանությունների կանխման՝ աշխարհում առաջին նախարարին. The Guardian

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ժակլին (Ջեկի) Դոյլ-Փրայսին նշանակել Է ինքնասպանությունների դեպքերի կանխման նախարարի պաշտոնում: Ինչպես հոկտեմբերի 9-ին հայտնել Է The Guardian թերթը, նախաձեռնությունը կոչված Է օգնել՝ վերջ դնելու հասարակության մեջ արմատացած բացասական կարծրատիպերին, որոնք մարդկանց խանգարում են օգնության դիմել նման իրավիճակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ժակլին (Ջեկի) Դոյլ-Փրայսը՝ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի նախկին խորհրդարանական տեղակալը, այժմ զբաղեցնում Է հոգեկան առողջության պահպանման, անհավասարության եւ ինքնասպանությունների կանխարգելման նախարարի պաշտոնը: «Ես հասկանում եմ՝ որքան ողբերգական, քայքայիչ ու տեւական կարող Է լինել ինքնասպանությունների ազդեցությունը ընտանիքի կամ կոլեկտիվի վրա»,-հայտարարել Է նախարարը:

«Մենք կարող ենք վերջ դնել նախապաշարումներին, որոնց պատճառով չափազանց շատ մարդիկ են տառապում լռելյայն: Մենք կարող ենք կանխել ինքնասպանության ողբերգությունը, որը չափազանց շատ մարդկանց կյանք Է խլում: Եվ մենք կարող ենք մեր երեխաներին տալ հոգեբանական կայունություն, որին նրանք այնքան արժանի են»,-ասված Է Մեյի ճառի տեքստում, որը հրատարակության կողմից հրապարակվել Է Հոգեկան առողջության համաշխարհային օրվա առթիվ նրա ելույթի նախօրյակին:

Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրության վարչության տեղեկատվության համաձայն, 2017 թվականին Միացյալ Թագավորության տարածքում 5821 մարդ ինքնասպանությամբ վերջ Է տվել կյանքին, ընդ որում՝ ինքնասպանությունը մինչեւ 45 տարեկան տղամարդկանց մահվան հիմնական պատճառն Է Մեծ Բրիտանիայում: Չնայած այն բանին, որ այդ ցուցանիշը ամենացածրերից մեկն Է երկրում դիտարկումների ժամանակաշրջանում, վարչապետն անհրաժեշտ Է համարում ինքնասպանությունների դեպքերի կանխման համազգային արշավ սկսել: Իշխանությունները նաեւ պատրաստվում են միջոցներ տրամադրել դպրոցականների առողջական վիճակը հսկելու համար, ներառյալ նրանց հոգեբանական վիճակի մոնիթորինգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]