Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ծաղկունքում բացվեց նախակրթարան

Ծաղկունքում  բացվեց նախակրթարան

ԳԱՎԱՌ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի  Բաց դպրոցում ՀՀ ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի միջոցներով եւ Ծաղկունքի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ բացվեց  նախակրթարան, որտեղ այս տարվա հոկտեմբերի 1-ից արդեն հաճախում են 4-6 տարեկան 25 երեխա: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նախակրթարանի բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Գեղարքունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Ղազարյանը, Ծաղկունք համայնքի ղեկավար Պետիկ Աղաջանյանը, պաշտոնական այլ անձինք: Ծաղկունքի Բաց դպրոցի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը բացման խոսքում կարեւորեց նախակրթարանի դերը համայնքի կյանքում, նշելով, որ նախադպրոցական տարիքի կրթության ապահովման համար ծնողները ստիպված իրենց երեխաներին տանում էին հարեւան համայնքների կամ Սեւան քաղաքի մանկապարտեզներ կամ նախակրթարաններ, քանի որ Ծաղկունքում մինչ այժմ չեն եղել բավարար պայմաններ:«Այսուհետ, շնորհիվ ԿԳ նախարարության եւ համայնքի աջակցության, մեր երեխաները կստանան նախադպրոցական կրթություն ժամանակակից ու բարվոք պայմաններում»,-շեշտեց դպրոցի տնօրենը: ՀՀ ԿԳ նախարարության   «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Ծաղկունքի նախակրթարանի հիմնման ծրագիր արժեքը կազմել է 9 միլիոն 400 հազար դրամ, որից 7 միլիոն դրամը ներդրվել է իրենց կազմակերպության, 2 միլիոն 400 հազար դրամը՝ Ծաղկունքի համայնքապետարանի կողմից: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018 թվականի մայիսից եւ ավարտվել սեպտեմբերի վերջերին: Նախակրթարանի բացման կապակցությամբ ծաղկունքցիներին ողջունեց եւ շնորհավորեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]