1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաղաքապետը կլինի ՀՀԿ-ական, թե այլ կուսակցությունից, պետք է գործել օրենքի սահմաններում. Լոռու մարզպետ

Քաղաքապետը կլինի ՀՀԿ-ական, թե այլ կուսակցությունից, պետք է գործել օրենքի 
սահմաններում. Լոռու մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքապետը կլինի ՀՀԿ-ական, թե այլ կուսակցությունից, պետք է գործել օրենքի սահմաններում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ անդրադառնալով Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ աշխատանքին։

«Քաղաքապետերն ընտրված անձինք են, հետևաբար՝ մարզպետը լիազորություն չունի նրանց աշխատանքից ազատելու։  ՀՀԿ-ական քաղաքապետ կլինի, թե այլ կուսակցության քաղաքապետ, ինքը և ես պետք է գործենք օրենքի սահմաններում, և այդ պարագայում խնդիրներ չեն կարող լինել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Լոռու մարզպետը։

Վերջինս պաշտոնը ստանձնել է կառավարության հոկտեմբերի 10-ի որոշմամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]