Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սուրեն Պապիկյանը վստահեցնում է, որ ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաները չեն շարունակի պաշտոնավարել

Սուրեն Պապիկյանը վստահեցնում է, որ ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաները չեն 
շարունակի պաշտոնավարել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է, որ ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաները չեն շարունակի պաշտոնավարել: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Պապիկյանն այս մասին նշեց՝ անդրադառնալով ոչ պրոֆեսիոնալ կադրերի պաշտոնավարման հարցին։ «Պաշտոնյային, առավել ևս քաղծառայողին հենց այնպես չեն հեռացնում աշխատանքից, կա ընթացակարգ, եթե լինում է երկրորդ նկատողությունը, ապա անձը հեռացվում է աշխատանքից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նա։

Հարցին, թե ի՞նչ հետեւություններ են արվել Արարատի մարզպետի թույլ տված սխալից 40 հեկտարի հետ կապված կամ Շիրակի մարզպետի հետ կապված միջադեպի առնչությամբ, նախարարն ասաց, որ վերջինիս մասով տեղեկությունը չի հաստատվել, հերքվել է։ «Շիրակի մարզպետը նշել է, որ այդ մասով դիմելու է պատկան մարմիններին, հերքում է պահանջել տվյալ լրատվամիջոցից։ Արարատի մարզպետի պարագայում էլ թվերի խնդիր է եղել, կարծում եմ՝ դա լուծելի խնդիր է, և յուրաքանչյուրս էլ կարող ենք շփոթվել»,- ասաց նա։

Վերջին շրջանում քննարկման առարկա էր դարձել Արարատի մարզ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ մարզպետի կողմից արված արտահայտությունը, թե Արարատի մարզում 40 հազար հեկտար կաթիլային ոռոգման այգի կա, որը նրա պնդմամբ շփոթմունք է եղել։

Ավելի վաղ էլ թերթերից մեկը գրել էր, թե Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին համարել էր ՀՀ–ում ՌԴ դեսպանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]