Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Օզի Օսբոռնը հայտնվել Է հիվանդանոցում

Օզի Օսբոռնը հայտնվել Է հիվանդանոցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի ռոք-երաժիշտ Օզի Օսբոռնը հայտնվել Է հիվանդանոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտն Է Page Six-ը՝ վկայակոչելով երգչի կնոջը: Նշվում Է, որ արտիստը վնասել Է ձեռքը՝ խփելով դռանը: Աստիճանաբար վերքի տեղում այտուց Է առաջացել, ինչից հետո Օսբոռնը դիմել Է կլինիկա: Կատարողի արյան մեջ երկու վարակ են գտել:

Երաժիշտը մնում Է հիվանդանոցում եւ հակաբիոտիկներ Է ընդունում: Նախօրյակին նա լուսանկար Է հրապարակել Instagram-ում՝ շնորհակալություն հայտնելով կլինիկայի անձնակազմից:

«Չեմ համբերում՝ րոպե առաջ դուրս գալու այստեղից: Շնորհակալություն բոլոր հիանալի բժիշկներին եւ բուժքույրերին, որոնք հոգ են տանում իմ մասին»,- գրել Է նա:

Օզի Օսբոռնը Black Sabbath խմբի հիմնադիրներից մեկն Է, խումբ, որն ազդել Է ռոք-երաժշտության այնպիսի ժանրերի կայացման վրա, ինչպիսիք են հարդ-ռոքը եւ հեւի-մետալը: Այժմ երաժիշտն ապրում Է ԱՄՆ-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

View this post on Instagram

A post shared by Ozzy Osbourne (@ozzyosbourne) on


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]