Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մակրոնը կառավարության կազմում վերադասավորումներ չի կատարի մինչեւ Հայաստանից վերադառնալը. «Ֆրանսպրես»

Մակրոնը կառավարության կազմում վերադասավորումներ չի կատարի մինչեւ Հայաստանից վերադառնալը. «Ֆրանսպրես»

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի կառավարության կազմում վերադասավորումների վերաբերյալ որոշում չի ընդունի մինչեւ հոկտեմբերի 12-ի երեկոյան Հայաստանից իր վերադառնալը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին:

«Հանրապետության նախագահը ցանկանում Է հանգիստ եւ պրոֆեսիոնալ պայմաններում անհրաժեշտ ժամանակ հատկացնել նոր համախումբ թիմի ստեղծմանը, որը ծառայելու Է ֆրանսիացիների շահերին»,-հայտարարել են պետության ղեկավարի վարչակազմում: Ելիսեյան պալատում հավելել են, որ Նախարարների խորհրդի՝ հոկտեմբերի 10-ին պլանավորված նիստը կանցնի նախկին կազմով:

Նախագահի ժամանակացույցի համաձայն, Մակրոնը ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան կուղեւորվի հոկտեմբերի 10-ի երեկոյան: Ֆրանսիայի ղեկավարի վերադարձը պլանավորված Է ուրբաթ օրը: Կառավարության հնարավոր վերակազմման հարցը առաջ Է եկել ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի պաշտոնաթողությունից հետո:

Հոկտեմբերի 9-ին Ելիսեյան պալատում տեղի Է ունեցել Մակրոնի խորհրդակցությունը վարչապետ Էդուար Ֆիլիպի հետ, որտեղ ավելի քան մեկուկես ժամ քննարկվել են նախարարների կաբինետում վերադասավորումների հնարավոր տարբերակները: Նախագահը եւ վարչապետը որոշել են հիմնականում պահպանել կաբինետի ներկայիս կազմը՝ սահմանափակվելով առանձին փոփոխություններով: Այսպիսով, ինչպես նշում են քաղաքագետները, կառավարության ամբողջական վերակազմման ծրագիր ներկայում չի քննարկվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]