Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Թեյլոր Սվիֆթը American Music Awards մրցանակ է նվաճել «Տարվա արտիստ» անվանակարգում


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոփ-երգչուհի Թեյլոր Սվիֆթը American Music Awards երաժշտական մրցանակին Է արժանացել «Տարվա արտիստ» գլխավոր անվանակարգում: Պարգեւների հանձնման 46-րդ ամենամյա արարողությունը հոկտեմբերի 9-ին անցկացվել Է Լոս-Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) Microsoft թատրոնում եւ հեռարձակվել Է ABC հեռուստաալիքի եթերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հիմնական կատեգորիայում մրցանակին նաեւ հավակնում Էին հեղինակ-կատարող Էդ Շիրանը, Imagine Dragons խումբը, ռեփեր Փոսթ Մելոունը եւ երգիչ Դրեյքը: Սվիֆթը հաղթել Է բոլոր չորս կատեգորիաներում, որոնցում ներկայացված Էր, ներառյալ «Լավագույն փոփ/ռոք ալբոմ» (Reputation սկավառակ) անվանակարգը: Լավագույն փոփ/ռոք-կատարող Է ճանաչվել Փոսթ Մելոունը: «Լավագույն փոփ/ռոք-դուետ կամ խումբ» անվանակարգում պարգեւին արժանացել Է Migos հոփ-կոլեկտիվը, որը կարողացել Է առաջ անցնել Imagine Dragons-ից եւ Maroon 5-ից:

Տարվա լավագույն փոփ/ռոք-երգ Է դարձել Havana սինգլը՝ Կամիլա Կաբելիոյի եւ ռեփեր Յանգ Թագի կատարմամբ: Վերջին կոմպոզիցիայի հոլովակը նաեւ ճանաչվել Է «Տարվա լավագույն տեսահոլովակ»: Իգական սեռի լավագույն ռեփ/հիփ-հոփ կատարող Է ճանաչվել Քարդի Բին, որն այս կատեգորիայում առաջ Է անցել Փոսթ Մելոունից եւ Դրեյքից: Տարվա լավագույն դեբյուտանտն Է դարձել Կամիլա Կաբելիոն, որը հաղթանակ Է տարել Քարդի Բիի եո սոուլ-կատարող Հալիդի նկատմամբ:

American Music Awards-ը հիմնվել Է 1973 թվականին որպես Grammy մրցանակի այլընտրանք: Պարգեւները շնորհվում են առցանց-քվեարկության արդյունքների հիման վրա, որին կարող են մասնակցել Համացանցի բոլոր օգտատերերը: Անվանակարգորդներին որոշում են ձայնագրությունների վաճառքների ծավալների, տեսահոլովակների դիտումների թվի, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում ակտիվության հաշվառման ճանապարհով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ