Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մենք կարող էինք ավելի լավ արդյունքի հասնել Օլիմպիադայում. Լիլիթ Մկրտչյան

Մենք կարող էինք ավելի լավ արդյունքի հասնել Օլիմպիադայում. Լիլիթ Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Լիլիթ Մկրտչյանի կարծիքով՝ 43-րդ Օլիմպիադայում Հայաստանը կարող էր առավել լավ արդյունքի հասնել:

«Ընդհանուր առմամբ կարելի է հաջող համարել, սակայն մրցաշարի ավարտին բավականին տխուր էինք: Օլիմպիադան ցույց տվեց, որ գրեթե բոլորս էլ լավ մարզավիճակում էինք և ամբողջ ընթացքում մինչև վերջին տուրեր մրցաշարային աղյուսակի առաջատարների շարքում էինք: Ցավալի էր այն, որ նախավերջին տուրում, երբ կարող էինք հաղթել, ոչ-ոքի ավարտեցինք մրցախաղը և դուրս մնացինք մեդալների համար մղվող պայքարից: Մենք կարող էինք ավելի լավ արդյունքի հասնել 43-րդ Օլիմպիադայում: Կարծում եմ՝ ոչ մի անգամ այսքան մոտ չենք եղել մեդալի, որքան այս տարի էր»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանը:

Խոսելով թիմի նորեկների` երիտասարդ շախմատիստների մասին, Լիլիթը  գոհունակություն հայտնեց՝ շեշտելով, որ բավականին վստահ մրցախաղեր անցկացրեցին: «Մեծ հաջողություն եմ համարում նաև այն, որ Աննա Սարգսյանը կարողացավ գրոսմայստերի նորմայի բալ լրացնել 17 տարեկանում: Սիրանուշն էլ շատ հաջող դրսևորեց իրեն: Վստահ եմ, որ երկուսն էլ հետագայում Հայաստանի պատիվը բարձր են պահելու»,-ասաց նա:

Բաթումում կայացած շախմատի Համաշխարհային 43-րդ Օլիմպիադայում թե կանանց, և թե տղամարդկանց պայքարում ոսկե մեդալները նվաճեցին Չինաստանը ներկայացուցիչները: Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալները բաժին հասան ԱՄՆ հավաքականին, իսկ բրոնզը՝ Ռուսաստանի ընտրանուն: Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակեց 16 միավոր և գրավեց 8-րդ հորիզոնականը: Թիմը ուներ լավ հնարավորություն մեդալ նվաճելու, սակայն վճռորոշ դարձավ 10-րդ տուրում ԱՄՆ-ից կրած ցավալի պարտությունը:

Վարվառա Հայրապետյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]