Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը ՀՀ արտաքին տնտեսական հարաբերությունները դիվերսիֆիկացնելու հարթակ է. Տիգրան Բալայան

ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը ՀՀ արտաքին տնտեսական հարաբերությունները դիվերսիֆիկացնելու հարթակ է. Տիգրան Բալայան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական ֆորումը հարթակ է, որում Հայաստանը դիվերսիֆիկացնելու է արտաքին տնտեսական հարաբերությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տնտեսական ֆորումի մեկնարկին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումն ազդեցություն կունենա արտաքին տնտեսական քաղաքականության վրա: Ֆորումում ներկայացված են մոտ հինգ տասնյակ երկրների ոչ միայն պաշտոնյաներ, այլ նաև գործարարներ: Նկատել եմ արդեն Կոնգոյի բանկերի ասոցիացիայի փոխնախագահին, եվրոպական շատ երկրներից ևս կան գործարարներ»,-ասաց Բալայանը:

Ֆորումի հիմնական թեմաներից մեկը թվային տեխնոլոգիաներն են: Բալայանը նշեց` այդ առումով մենք շատ առաջարկներ ունենք, որոնց համար պետք չեն ոչ տրանսպորտային, ոչ մաքսային ձևակերպումներ: Նա նաև փաստեց` տնտեսական ֆորումի նկատմամբ հետաքրքրությունն իսկապես մեծ է:

«Կազմվել էր միջգերատեսչական հանձնաժողով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, որն ամենօրյա աշխատանքով վերահսկել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի, բուն գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Հենց այս կառույցում են ծնվել նախաձեռնությունները, քննարկվել որոշումները, շատ հարցերի տրվել են օպերատիվ լուծումներ: Տնտեսական ֆորումի այս բազմամարդությունը կարևոր է, այն վկայում է , որ այդ միջգերատեսչական հանձնաժողովը հաջողել է իր գործը»,-նշեց Բալայանը:

Նրա խոսքով` հանձնաժողովի շրջանակում  նաև կոնկրետ հանձնարարություններ են տրվել երկկողմ մակարդակով աշխատանքների համար, որպեսզի հնարավորինս շատ հյուրեր ընդունեն: Նրա կարծիքով՝ ողջ նախապատրաստական աշխատանքների փուլը ստացվել է:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում «Թումո»-ում մեկնարկեց տնտեսական ֆորումը: Հոկտեմբերի 10-ի այս միջոցառումն առաջինն է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովների պատմության մեջ: Այն անցկացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո:2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ուղղությունը՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ռազմավարությունը: Ռազմավարության նպատակն է «ուժեղացնել ֆրանկոֆոն տնտեսական գոտին՝ դիմագրավելով տնտեսական, սոցիալական, էներգետիկ եւ բնապահպանական մարտահրավերների հանգեցնող խնդիրներին, ինչպես նաեւ հակազդել գլոբալ տնտեսական եւ ֆինանսական համակարգերում աճող անհամաչափություններին»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]