Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեյը պատրաստվում է Մեծ Բրիտանիան ժամանակավորապես Մաքսային միությունում թողնել Brexit-ից հետո. Times

Մեյը պատրաստվում է Մեծ Բրիտանիան ժամանակավորապես Մաքսային միությունում թողնել Brexit-ից հետո. Times

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր Է նոր զիջումներ անել Բրյուսելին եւ ժամանակավորապես ամբողջ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի Մաքսային միությունում թողնել Brexit-ից հետո, բայց դրանից հետագայում դուրս գալու գործընթացի գործարկման պայմանով: Հոկտեմբերի 10-ին այս մասին հայտնել Է The Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ հաջորդ երեքշաբթի, այսինքն՝ Բրյուսել՝ Եվրամիության գագաթնաժովին մեկնելուց առաջ, Մեյը կգումարի նախարարների կաբինետի նիստ, որտեղ կպարզաբանի իր առաջարկությունների Էությունը, ներառյալ նաեւ ամբողջ երկրի պահպանումը Մաքսային միությունում: Ըստ որում թերթը կարծում Է, որ եվրագագաթնաժողովում, որը հոկտեմբերի 17-ին մեկնարկելու Է Բելգիայի մայրաքաղաքում, Բրիտանիայի վարչապետը հուսով Է ԵՄ-ի իշխանություններին եւ Միության երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին շարադրել Իռլանդիա կղզում սահմանային խնդրի լուծման փոխզիջումային գործարքի բովանդակությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]