Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Փորի վրա» վայրԷջք կատարած ռուսական ինքնաթիռը հայտնվել Է տեսանյութում

«Փորի վրա» վայրԷջք կատարած ռուսական ինքնաթիռը հայտնվել Է տեսանյութում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակվել են թռիչքավայրԷջքային գոտու սահմաններից դուրս հայտնված ինքնաթիռից ուղեւորների տարահանման կադրերը: Տեսանյութը զետեղվել Է You-Tube-ի SakhaDay ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսահոլովակում ցուցադրված Է, թե ինչպես են ուղեւորները փչովի սանդուղքով իջնում բացված ելանցքից այն ժամանակ, երբ Sukhoi Superjet-100-ի ֆյուզելաժը լիովին կպած Է գետնին: Հոկտեմբերի 9-ին «Յակուտիա» ավիաընկերության ինքնաթիռը վայրԷջքից հետո դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտուց:

Ջարդվել են հանրանավի շասսիի հիմնական հենարանները: Ինքնաթիռում եղել են 87 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամ: Ըստ նախնական տեղեկատվության՝ բժշկական օգնության Է դիմել չորս մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]